Ապրիլի 25, 26, 27-ին մարզահամերգային համալիրում կկայանա միջազգային ամենամասշտաբային HORECA F&B ջոցառումը՝ PROFOOD ARMENIA 2025-ի շրջանակներում։ Այս եռօրյա ջոցառումը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ոլորտով հետաքրքրվող անձանց ոլորտի խոսնակներին ամբողջ աշխարհից՝ ընձեռելով համագործակցության, գիտելիքների փորձի փոխանակման լայն հնարավորություններ։
PROFOOD ARMENIA 2025 միջոցառումը, դառնալու է հարթակ կայացած գործարարների հոռեկա ոլորտում բիզնես ունեցող, ինչպես նա ոլորտով հետաքրքրված անձանց և սկսնակ ձեռներեցների համար՝ տալով հնարավորություն փոխանակվելու նոր մտքերով, փորձով, ծանոթանալու ոլորտի թրենդներին, ինչպես նա մասնագետների կողմից ստանալու նոր գիտելիքներ և փորձառություն բիզնեսի հետագա զարգացման աճի համար։
Միջազգային միջոցառման ժամանակ ներկայացված են լինելու հոռեկա ոլորտի առաջատար ընկերություններ և ապրանքանիշեր՝ ներկայացնելով իրենց պրոդուկտներն ու ծառայությունները։ Սա հրաշալի հնարավորություն է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են արտահանել կամ ներկրել իրենց պրոդուկտը/ծառայությունները, քանի որ PROFOOD ARMENIA 2025-ին ներկա են լինելու աշխարհի տարբեր մասերից հրավիրված մատակարարներ։
Ռեստորանի և հյուրանոցի հիմնադրման, կառավարման եւ զարգացման թեմաների շուրջ անցկացվելու են վարպետաց դասեր, (masterclass) որոնք իրականացվելու են աշխարհահռչակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու են միջոցառման մասնակիցներին և հյուրերին։ Լինելու են ինչպես ավանդական մոտեցումներ, այնպես էլ նորարարական ու ստեղծագործ մաստեր-կլասեր, որոնք աննախադեպ են։
PROFOOD ARMENIA 2025-ի շրջանակներում նախատեսվում են կենդանի շոու-ցուցադրություններ տեղացի և օտարերկրյա լավագույն բարմենների եւ շեֆ խոհարարների կողմից։ Բոլոր շոուների հիմնաքարն ու շեշտադրությունը լինելու է նորարարական տեխնիկաների օգտագործման ու յուրահատուկ, ստեղծագործ համադրությունների վրա։ Կարծում ենք բացառիկ կլինեն նաև միշլենյան աստղ կրող շեֆերի բացառիկ ցուցադրությունները միայն այս միջոցառման շրջանակներում։
Լայն հնարավորություններ բիզնեսի համար, ներառյալ՝ ավտոմատացում, ապահովագրություն, առավել մեծ տվյալների վերլուծություն, խնդիրների կառավարման համակարգեր, խաչաձև վաճառքի հնարավորություններ, առցանց վաճառքի ընդլայնում, գործընկերությունների ստեղծում և ելք դեպի նոր շուկաներ: Ոլորտի առաջատար մասնագետների կողմից տրված խորհրդատվությունը այս բոլոր հնարավորությունների շուրջ կօգնեն ձեր բիզնեսին զարգանալ և մրցունակ մնալ ժամանակակից շուկայում:
Տեղացի արտասահմանից ժամանած տաղանդավոր խոհարարները կմրցեն իրար հետ՝ ցուցադրելով իրենց խոհարարական հմտություններն ու ստեղծագործական ունակությունները։ Մրցույթը կդառնա հարթակ, որտեղ երիտասարդ խոհարարները կկարողանան ներկայանալ խոհանոցում իրենց ունեցած վարպետությամբ, նորարարական մոտեցումներով:
Մրցույթը կանցկացվի մի քանի փուլերով, որոնց ընթացքում մասնակիցները կստանան տարբեր խոհարարական առաջադրանքներ։ Ժյուրիի անդամները, որոնց շարքերում են լինելու աշխարհահռչակ շեֆ-խոհարարները, ոլորտի մասնագետները, կգնահատեն մասնակիցների աշխատանքները՝ կարևորություն տալով նրանց ստեղծագործական մոտեցմանն ու տեխնիկական հմտություններին։
#PROCHEF ARMENIA 2025-ի հաղթողը կստանա ուղեգիր դեպի Եվրոպա՝ մասնակցելու միշլենյան աստղ ունեցող ռեստորաններում վերապատրաստման ծրագրի՝ աշխարհահռչակ շեֆ-խոհարարների կողմից, ինչպես նա ձեռք կբերի միջազգային հարթակում իր անունը ճանաչելի դարձնելու բացառիկ հնարավորություն։
200
Տաղավար